Մայրցամաքներ և աշխարհամասեր

Ի՞նչ է մայրցմաքը, քան՞ի մայրցամաք կա։

Մայրցամաքները Երկրագնդի ցամաքի խոշորագույն հատվածներն են, որոնք բոլոր կողմերից շրջապատված են օվկիանոսներով և դրանց մասերով։ Կա վեց մայրցամաք։

1. Եվրասիա

2. Հյուսիսային Ամերիկա

3. Հարավային Ամերիկա

4. Աֆրիկա

5. Ավստրալյա

6. Անտարկտիդա

2. Քանի աշխարհամաս կա, թվարկիր Կա վեց աշխարհամաս դրանք են՝

1. Եվրոպա

2․ Ասիա

3. Ամերիկա

4. Աֆրիկա

5. Ավստրալյա

6. Անտարկտիդա

Домашнее задакие.

Составить 10 придложсуний с глаголами в прошедшем времени.

1. Моя сестра собирала цвети.

2. Солнце спряталось за горизонт.

3. Девочка купила куклу.

4. Мы пришли на площадку поиграть в футбол.

5. Мальчик заснулб мечтая о собаке.

6. Мама рассказала интиресную сказку перед снам.

7. Я не ходил гулять вчера

8. Дети гулять на улици.

9. Художник рисовал картинку.

10. Она спели песню вместе.

Տնային առաջադրանքները

1. Ներկայացրո՛ւ թվի տեսքով։

ա) 5 հ․+7 տ.+8 մ․=578 բ) 5 հ․=500 գ) 4 հ․+5 տ․+2 մ.=452 դ) 7 հ․=700

6 հ․+9 տ․=690 6 տ․=6․0 3 հ․+8 տ․=380 2 տ․=20

5 հ․+8 մ․=508 5 մ․=5 7 հ․+2 մ․=702 6 մ․=6

7 տ+8 մ․=78 8 տ․+1 մ․=81

2. Շարունակի՛ր՝ լրացնել բաց թողած թվերը։

ա) 4, 14, 24, …, …, …., 64 գ) 11, 22, 33, …, …, …, …, …, 99

4, 14, 24, 34, 44, 54, 64 11, 22, 33, 44, 55, 66, 77, 88, 99

բ) 97, 87, 77, …, …, …, 37 դ) 96, 86, 76, …, …, …, …, …, 16

97, 87, 77, 67, 57, 47, 37 96, 86, 76, 66, 56, 46, 36, 26, 16

Զատիկը մեր ընտանիքում

Ես Ձեզ ուզում եմ ներկայացնել, թե ինչպես ենք նշում և պատրաստվում իմ ընտանիքում Զատկածեսին։

Իմ ընտանիքը միշտ շատ պատրաստակամ և ուրախությամբ է պատրաստվում Քրիարոսի Հարության տոնին։ Սուրբ Զատկի տոնին, Քրիստոսի Հարության տոնին մենք սկսում ենք պատրաստվել ածիկի ցանման ծիսակարգով։

Նախ մեկ շաբաթ առաջ ցանում ենք ցորենը ածիկ ստանալու համար։ Ես միշտ հետևում և ջրում էի իմ ածիկներին։

Քրիստոսի Հարության օրը արդեն մենք զարդարում ենք մեր ածիկը, մայրիկիս հետ պատրաստում ենք գեղեցիկ ծառ, որը խորհրդանշում է գարուն, առատություն։ Մայրիկս պատրաստում է չամչով փլավ, ձուկ, կարմրացնում է ձվերը և տապակում է բանջար։

Երեկոյան մենք գնում ենք եկեղեցի պատարագի և մեզ հետ տուն ենք բերում ճրագալույս, որով Աստծու լույսը մտնում է մեր ընտանիքներ և մեր սրտերը։

Եկեղեցուց գալուց հետո վառում ենքմեր տան մոմերը այդ ճրագով,որից հետո նստ ում ենք սեղանի շուրջը, կռվացնում ենք ձվերը, համտեսում ենք զատկական ուտեստներ և շնորհավորում ենք իրար, ասելով՝

Քրիստոս հարյավ ի մեռելոց,

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։

21.04.2025

4. Գրե՛ք մեկ բառով:

Կճղակ ունեցող- կճղակավոր

Սմբակ ունեցող-սմբակավոր

Թև ունեցող-թևավոր

Պոչ ունեցող-պոչավոր

Ձայն ունեցող-ձայնավոր

Ի՞նչ մասնիկով են նման այս բառերը: Այդ մասնիկը գրե՛ք՝ ավոր

Հիմա գրե՛ք՝ ի՞նչ է ցույց տալիս այդ մասնիկը:

6. Ինչպե՞ս ենք անվանում…

մարդ, որը լողում է —լողորդ

մարդ, որը հեծանիվ է քշում —հեծանվորդ

մարդ, որը մեքենա է վարում —վարորդ

մարդ, որը ճամփա է գնում —ճամփորդ

մարդ, որն առաջնորդում է —առաջնորդ

մարդ, որը որս է անում —որսորդ

մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով —անցորդ

մարդ, որը գնումներ է կատարում —գնորդ

Առանձնացրո՛ւ այն մասը, որն ընդհանուր է բոլոր բառերի համար:
Մասնիկը գրի՛ր՝ որդ:

Որդ մասնիկը ցույց է տալիս ինչ-որ բան անող:

Փորձություն  (hնդկական  հեքիաթ)

Դհավալմուքհը  երկու  ընկեր  ուներ,  որոնց  անչափ  սիրում  էր  և  ամեն  օր  այցելում  նրանց։  Առաջին  ընկերը  շատ  հարուստ  էր։  Ամեն  անգամ,  երթ  Դհավալմուքհը  այցելում  էր  նրան,  նստում  էին  համեղ  խորտիկներով  ու  քաղցրավենիքով  ծանրաբեռնված  ճոխ  սեղանի  շուրջ  և  ուրախ  զրուցում։  Երկրորդ  ընկերը  աղքատ  էր։  Նա  շատ  բան  չուներ  հյուրասիրելու,  բայց  միշտ  ուրախությամբ  էր  ընդունում  Դհավալմուքհին  և  նրա  հետ  կիսում  իր  վշտերն  ու  ուրախությունները։

Ընկերների  հետ  ունեցած  այդ  մտերմությունը  վերջապես  շարժեց  Դհավալմուքհի  կնոջ  հետաքրքրությունը։  Նա  շատ  էր  ցանկանում  իմանալ,  թե  ովքեր  են  նրանք,  և  խնդրեց  ամուսնուն՝  ծանոթացնել  նրանց  հետ։

Եվ  ահա  մի  օր  Դհավալմուքհը  կնոջն  իր  հետ  տարավ  ընկերների  մոտ։

—  Օ՜,  բարով,  բարով  եկաք,—  ողջունեց  նրանց  առաջին  ընկերը։—  Համեցեք,  խնդրեմ։  Եվ  հյուրասիրեց  նրանց  ընտիր  թեյով  ու  համեղ  նախաճաշով։  Ընկերոջ  հյուրասիրությունը  մեծ  տպավորություն  թողեց  Դհավալմուքհի  կնոջ  վրա։

Հաջորդ  օրը  նրանք  այցելեցին  երկրորդ  ընկերոջը։  Նա  գրկաբաց  ընդունեց  հյուրերին  ու  թեև  ոչ  խմելու,  ոչ  էլ  ուտելու  բան  ուներ  նրանց  առաջարկելու,  բայց  շատ  լավ  ժամանակ  անցկացրին։

Երբ  տուն  էին  վերադառնում,  Դհավալմուքհի  կինը  միայն  առաջին  ընկերոջն  էր  գովաբանում։  Բայց  ամուսինն  ասաց.

—  Նա  լավ  ընկեր  է,  կասկած  չկա,  բայց  մյուսն  ավելի  լավն  է։

—  Ի՞նչ,  նա  նույնիսկ  մի  բաժակ  ջուր  չառաջարկեց  մեզ,—  զարմացած  ասաց  կինը։

—  Դրանով  չեն  դատում  ընկերոջը,—  ասաց  Դհավալմուքհը։—  Ինձ  թվում  է,  որ  երկրորդ  ընկերոջս  զգացմունքներն  ավելի  անկեղծ  են։

—  Իսկ  ես  էդ  կարծիքին  չեմ,—  համառեց  կինը։—  Համոզված  եմ,  որ  քո  առաջին  ընկերը  քեզ  ավելի  է  սիրում,  քան  երկրորդը։

Դհավալմուքհը  որոշ  ժամանակ  լուռ  մնաց,  ապա  ասաց.

—  Եթե  դու  իրոք  ուզում  ես  պարզել  ճշմարտությունը,  արի  փորձենք  նրանց։

Եվ  նա  ասաց  կնոջը,  թե  ինչպես  պետք  է  փորձեին  նրանց։

Հաջորդ  օրը,  ինչպես  որոշել  էին,  Դհավալմուքհի  կինը  գնաց  առաջին  ընկերոջ  մոտ  ու  տխուր  պատմեց,  որ  թագավորը  շատ  բարկացած  է  ամուսնու  վրա։  Չգիտեն՝  ինչ  անեն։  Ընկերը  ուսերը  վեր  քաշեց  ու  ասաց.

—  Շատ  եմ  ցավում,  բայց  ոչնչով  օգնել  չեմ  կարող։  Ո՞վ  կհամարձակվի  թագավորին  դեմ  գնալ։

Կինը  հուսահատ  դեմք  ընդունեց  ու  գնաց  երկրորդ  ընկերոջ  մոտ,  որը,  լսելով  նրան,  անմիջապես  վերցրեց  թուրն  ու  վահանը  և,  հավատացնելով,  որ  ամեն  ինչ  կանի  նրա  ամուսնուն  պաշտպանելու  համար,  գնաց  պալատ։

Բայց  ճանապարհին  Դհավալմուքհը  հանդիպեց  նրան  ու  ասաց.

—  Սիրելի՛  ընկեր,  մի՛  անհանգստանա,  թագավորը  ներեց  ինձ։  Տուն  գնանք։

Այսպիսով,  Դհավալմուքհի  կինը  համոզվեց,  որ  երկրորդ  ընկերն  իրոք  ճշմարիտ  ընկեր  է,  որովհետև  պատրաստ  էր  կռվելու  հանուն  ընկերոջ,  նույնիսկ  սեփական  կյանքը  վտանգի  ենթարկելով։

Առաջադրանքներ

Ա)  Հեքիաթում արտահայտված գաղափարն այն է, որ․

  • ընկերոջը հյուրասիրելը կարևոր է
  • միայն լավ ժամանակ անցկացնելով լավ ընկերներ չեն լինում
  • ընկերոջը փորձելը լավ բան չէ
  • կինը ամուսնու ամենաիմաստուն ընկերն է
  • լավ ընկերը միշտ պատրաստ է օգնելու ընկերոջը
  • լավ ընկեր լինել չի նշանակում իր մասին չմտածել։

Բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք ներկայացված մտքերի հետ՝ Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

  • Դհավալմուքհը նախօրոք գիտեր, որ առաջին ընկերը լավ ընկեր չէ, բայց անչափ սիրում էր նրան։

Դհավալմուքհը գիտեր, որ հարուստ ընկերը նրան ինչ-որ հարցում չէր օգնի: Ուղղակի նա երկար ժամանակ ընկերություն էր անում նրա հետ և չէր կարողանում հրաժարվել նրա հետ ընկերություն անելիս:

  • Դհավալմուքհը ամեն օր օգտվում էր հարուստ ընկերոջ ճոխ սեղանից, իմանալով, որ նա այնքան էլ անկեղծ չէ։

Ոչ, հեքիաթում այդպիսի հատված չկա:

  • Կինն ասում էր, որ աղքատ ընկերը կարող էր ինչ-որ բանով հյուրասիրել, բայց չարեց դա, և դա նշանակում է, որ այնքան էլ լավ ընկեր չէ։

Հեքիաթում նշված էր, որ աղքատ ընկերը ոչինչ չուներ և եթե ունենար անպայման կհյուրասիրեր:

  • Կինը այնքան էլ չէր վստահում ամուսնու ողջամտությանը։

Կինը մտածում էր, որ հարուստ ընկերը ավելի լավն է քան աղքատ ընկերը, որովհետև հարուստ ընկերը ճոխ հյուրասիրություն էր արել, իսկ աղքատ ընկեր ոչ:

  • Դհավալմուքհը այնքան էլ անկեղծ չէր աղքատ ընկերոջ հետ․ նա նրան չասաց փորձության մասին։

Դհավալմուքհը անկեղծ էր աղքատ ընկերոջ հետ և նա հատուկ երկու ընկերներին ստուգելու համար փորձություն էր կազմակերպել և աղքատ ընկերը գնացել էր օգնության: