Թափոններ

 Թափոններն առաջանում են այն դեպքում, երբ մարդը դադարում է կառավարել իրեն համար ոչ պիտանի նյութական օբյեկտները և այդ օբյեկտները անցնում են ինքնակառավարման պայմանակարգի. աղբն սկսում է թափված մնալ և դանդաղորեն քայքայվել։

Թափոնները տարբերակվում են՝

  • ըստ ծագման՝

Արդյունաբերական թափոններ, արտադրության կոշտ, հեղուկ և գազային թափոնները, որոնք ստացված են բնական և մարդածին ծագման նյութերի քիմիական, ջերմային, մեխանիկական և այլ ձևափոխումների արդյունքում։

Սպառման թափոններ

Սպառման թափոնները ձևավորվում են արդյունաբերության մեջ և կենցաղում։

Կենցաղային թափոնները կոշտ թափոններ են, որոնք ձևավորվել են մարդու կենցաղային գործունեության արդյունքում։ Մարդու կենսագործունեության կոշտ և հեղուկ ապրանքների հեռացման համար օգտագործվում է նաև կոյուղին։

Ռազմական թափոններ

  • ըստ կազմության՝

կենսաբանական ծագման թափոններ

  • ըստ ագրեգատային վիճակի՝
    • կոշտ
    • հեղուկ
    • գազային

Ռուսաստանում գոյություն ունի Վտանգավոր թափոնների դասակարկման դաշնային կատալոգ, որում թափոնների յուրաքանչյուր տեսակին, կախված իր ծագման աղբյուրի շնորհվում է նույնականականացման կոդ։

Թափոնների երկրորդային վերամշակման պատճառները և նպատակահարմարությունը

  • Շատ նյութերի ռեսուրսները Երկրի վրա սահմանափակ են և չեն կարող համալրվել մարդկային քաղաքակրթության գոյության հետ համադրելի ժամկետներում,
  • Հայտնվելով շրջակա միջավայրում՝ նյութերը դառնում են աղտոտիչներ։

Թափոնների ոչնչացում

Թափոնների անվերադարձ ոչնչացումը ենթադրում է վերամշակում դրանց, որպես թափոնների, գոյության գործնականորեն ամբողջական դադարեցմման նպատաով և ըղեկցվում է այդ թափոնների կառավարման դադարեցմամբ:

Թափոնների պահում

Թափոնների պահում, թափոնների պահեստավորում մասնագիտացված օբյեկտներում 11 ամսից ավել ժամկետով՝ դրանց ուտիլացման, աղտազերծման, թաղման նպատակով։

Թափոների թաղում

Թափոններից ազատվելու ամենից էժան եղանակը դրանց թաղումն իրականացնելն է։ Այս եղանակը պարզագույն ուղի է ներկայացնում, այն է՝ թափել որևէ բան տնից աղբավայրում։ Սակայն անպետք առարկաների թափելը չի լուծում հիմնախնդիրը։ XX դարում ստիպված եղան աղբավայրերի տարերային ստեղծումից անցնել հատուկ ճարտարագիտական օբյեկտների՝ կենցաղային թափոնների թաղման համար պոլիգոնների նախագծման և իրականացման։ Նախագծով նախատեսվում է շրջակա միջավայրին հասցվող վնասի նվազեցում, սանիտարահիգիենիկ պահանջների խիստ պահպանում։ Թափոնների թաղման դեպքում դրանք տեղափոխվում են պահման համար նշանակված վայր անսահմանափակ ժամկետի ընթացքում, որտեղ բացառվում է թաղված թափոնների վտանգավոր ազդեցությունը չպաշտպանված մարդկանց և շրջակա բնական միջավայրի վրա։

Իմ ծննդյան տոնը





Իմ սիրելի տոներից է իմ ծննդյան տոնը։
Շատ հաճելի է, երբ բոլոր հարազատներս հավաքվում են իմ շուրջը, ամեն ինչ պատրաստվում է ինձ համար և բոլորը շնորհավորում են ինձ։
Իմ ծննդյան տոներից մեկը շատ տպավորիչ էր ու հիշարժան ինձ համար։
Դա իմ վեց տարեկանի տոնն էր։
Հավաքվել էին մեր մտերիմ բարեկամները, ընկերները։
Կաին շատ երեխաներ, հրավիրել էինք ծաղրածու և խաղավարներ որոնց հետ մենք խաղում էինք և զվարճանում։
Ինձ այդ օրը շատ գեղեցիկ տոնական տորտ էին նվիրել ծնողներս։
Այդ օրը ինձ համար հիշարժան է, հրովհետ և այդ օր ես դարձա վեց տարեկան և մի քանի օր հետո գնացի առաջին դասարան, քանի որ իմ ծննդյան օրը օգոստոսի  26-ն է։

Կախարդական աղբյուրի մոտ

Եթե լիներ հրաշք և ես հայտնվեի կախարդական աղբյուրի մոտ խնդրանքներս

 և ցանկություններս շատ կլինեին։Բայց պետք է ցանկությունների մեջ լինել չափավոր։

Դրա համար ամենա շատը կուզեի,որ աղբյուրը իր անապակ ջրով բուժեր բոլոր հիվանդ

երեխաներին,բժշկեր կույրերին և կուզեի,որ այն մարդիկ ովքեր միքիչ չար են այդ ջուրը

խմելով բարիանան։

Եվ կղնդրեի,եթե հնարավոր է ինզ և քույրիկիս խաղալիքներ նվիրեին։

Արյունատար համակարգ-Սիրտ

Սիրտը մեր կենսական օրգան է, որն արյունն արտամղում է դեպի մեր  մարմնի հյուսվածքները՝ մատակարարելով սննդանյութեր և թթվածին: 

Սիրտը մկանային օրգան է՝ տեղակայված կրծքավանդակում, մեր կրծոսկրի անմիջապես ետևում, ձախ կողմում: 

Սիրտն ունի չորս խոռոչ: Վերին խոռոչներն աջ և ձախ նախասրտերն են: Դրանք ստանում են արյունը, որն այնուհետև փականներով հոսում է դեպի սրտի ստորին խոռոչներ՝ աջ կամ ձախ փորոքներ: Սիրտը կառուցված է այնպես, որ աջ նախասիրտը հաղորդակցվում է միայն աջ փորրքի հետ, և ձախ նախասիրտը՝ ձախ փորքի հետ: Աջ ձախ նախասրտերից ստացված արյունը աջ և ձախ փորոքներն արտամղում են համապատասխանաբար թոքեր և մարմնի մնացած շրջաններ: Սրտի աջ և ձախ նախասրտերի և աջ և ձախ փորոքների միջև կան փականներ , որոնք արգելակում են արյան հետադարձ հոսքը փորոքներից դեպի նախասրտեր: Երբ փականները փակվում են, առաջացնում է ձայն, որը լսում է ստետոսկոպով: 

Այց Փարաջանովի տուն թանգարան

Այսօր ես իմ դասընկերների հետ այցելեցի Փարաջանովի տուն թանգարան։Մենք ուսումնասիրել էինք նրա կյանքի մասին տեղեկությունները, դիտել էինք ֆիլմ ,որը պատմում էր նրա կյանքի մասին,իսկ այսօր այցելելով նրա թանգարան ավելի ամրապնդեցինք մեր գիտելիքները։ Այնտեղ մենք տեսանք տարբեր իրեր,որ պատկանում էին Փարաջանովին, նրա նկարները տարբեր հայտնի մարդկանց հետ։Այնտեղ մենք տարբեր հին իրերից վորոնք տարել էինք մեզ հետ պատրաստեցինք հետաքրքիր իրեր։Օրը անցավ շատ հետաքրքիր։ 

Սերգեյ Փարաջանով

Սերգեյ  Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիսում, սովորում է միջնակարգ դպրոցը։Դպրոցը ավարտելուց հետո Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժիներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։Բայց մեկ տարի հետո հասկացավ,որ դա իրենը չէ ,նրան ավելի շատ գրավում է արվեստը։ԵՎ ընդունվեց միանգամից երկու բուհ՛ Թիֆլիսի կոնսերվատորիայի վոկալի բաժինը և Օպերայի թատրոնին կից գործող պարային ուսումնարանը։ Հետո տեղափոխվեց Մոսկվա։Այդ ամենին կից նա ընդունվեց Մոսկվայի Գերասիմովի անվան կինոմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժին։ 

Փարաջանովը նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, օրինակ Քնած դղյակը, Ոսկե կտրվածք,Սատանան, Սասունցի Դավիթ,Արա Գեղեցիկ և այլն։Փարաջանովի ամենա հայտնի ֆիլմերից է Նռան գույնը,Մոռացված նախնիների ստվերները որոնք պատմում են Հայոց ցեղասպանուտյան մասին։ 

Սերգեյ Փարաջանովը մահացել է 1990 թվականի հուլիսի 17-ին Երևանում։ 

Իմ որոշումները և նպատակները

Իմ նպատակները շատ խառն են, բայց իմ նպատակների իրականացման հարցերում ինձ օգնում են ծնողներս։Օրինակ ,երբ ես որոշեցի հաճախել նկարչության պարապմունքների նրանք ինձ օգնեցին այդ հարցում։Իմ նախասիրություններից է ստդեն ասեցի նկարչությունը շատ եմ սիրում զբաղբվել դրանով,որը արդեն ինձ համար նպատակ է դարձել։

Աշխատանքի և հանգստի իմ նախնտրած ձևերը

Ինձ շատ է դուր գալիս ,երբ ես այգում կատարում եմ տարբր աշխատանքներ՛ջրում եմ ծառռերը,ծաղիկները հավաքում եմ տարբեր մրգեր ։Օգնում եմ մեծ տատիին գարի տալ հավերին ևհավաքել ձվերը։Ինձ հաճելի է նաև ,երբ ես  օգնում եմ մայրիկիս,խնամում եմ քույրիկիս, քնեցնում եմ նրան։

Ինձ համար հանգստի շատ հաճելի ձևերից է, երբ ես խաղում եմ քույրիկիս հետ,երբ դիտում եմ իմ սիրելի մուլտֆիլմերից և ֆիլմերից։

Միջավայրը որտեղ ես ապրում եմ

Տանը պետք է լինել հանգիստ և լսել ծնողներին։

Մարզադահլիճ պետք է հաճախել մարզահագուստով և պահպանել քաղաքավարության կանոնները։

Տրանսպոպում չի կարելի աղմկել, պետք է տեղը զիջեր մեծերին։

Փողոցում   պետք է լինել ուշադիր և չկեղտոտել շրջապատը։

Գրադարանում պետք է լինել լուռ,եթե այնտեղ մարդիկ ընթերցանությամբ են զբաղված։

Դասարանում պետք է լինել կարգապահ,լսել ուսուցչին,կատարել հանձնարարությունները։

Թատրոն պետք է գնալ ժամանակին, չուշանալ, չխոսել նեռկայացման ժամանակ։

Հյուր գնալուց առաջ պետք է զգուշացնել,պետք է լինել բարեհամբյուր,հյուրասիրությունից օգտվել չափավոր։