Փոխեցին գլուխները

Կատարել առաջադրանքները

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։
    • Ուսուցիչ Քերականը բարի, իր առարկան սիրող և սիրով առարկան աշակերտներին մատուցող ուսուցիչ էր։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։
    • Հանձնարարել, գրել, ոռնալ, հաչալ, մլավել բառաչել։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։
    • Կատուն ոռնում է։
    • Կատուն ոռնում է, այդպես է մտածում մեր հերոսը։
    • Այծը հաչում է։
    • Այծը հաչում է շան պես։
    • Մուկը մլավում է։
    • Մուկը մլավում է կատվի պես, որպեսզի վախեցնի ընկերներին։
  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
    •  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը:
    • Ինձ համար այս պահը զվարճալի է, քանի որ նրանք ոչ ոքի չէին կարող այդ ամենը ապացուցել։
  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր․․․
    • Շշմած կարագը երազում էր դառնալ յուղ։ Նրա տատիկը նրան ասել էր, որ եթե ուզում է մեծանալ և դառնալ օգտակար, պետք է դառնա յուղ։ Դրա համար կարագի երազանքն էր դառնալ յուղ։
  • Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում․․․

Դա շատ զվարճալի կլիներ։

Եթե մուկը մլավեր ․․․

Դա հնարավոր չէ, բայց, մյուս մկները կվախենային։

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց․․․

Դա շատ ցավոտ և անհարմար կլիներ։

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։

Այդ դեպքում գիշերը և ցերեկը կփոխեին իրնց տեղերը։

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը-երգում է

Ոչխարը-մարզվում է

Խոզը-ծիծաղում է

Հավը-կարոտում է

Այծը-պարում է

Կատուն-մլավում է

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.

Ամաչկոտ շերեփ

Շատախոս հեռախոս

Չաչանակ  զանգ
Արագաշարժ պղպեղ

Մորաքույյր արջ

Կապուտաչյա նարինջ

Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:

Կապույտաչյա նարինջը

Լինում է, չի լինում, մի նարնջի ընտանիք է լինում։ Այս ընտանիքում ապրում են աշխարհի ամենա գեղեցիկ սևաչյա նարինջները։ Նրանք մտածում են, որ իրենց գեղեցկությունը կապված է աչքերի գույնի հետ։ Նրանք շատ հպարտ էին իրենց գեղեցկությամբ, մի քիչ էլ գոռոզ ։

Մի շատ սովորական օր այդ նարնջի ընտանիքում ծվում է մի նոր նարինջ։ Ամբողջ ընտանիքը ուրախանում է, տոնում է փոքրիկ նարնջի ծնունդը։ Բայց նրանց մի հետաքիր իրադարձություն էր սպասվում,նորածին նարինջը, երբ բացում է աչքերը, նրանք տեսնում են, որ նարինջը ոչ թե սևաչյա է, այլ` կապուտաչյա։ Բոլորը զարմանում են, ոմանք նաև սկսում են չսիրել փոքրիկ նարնջին։

Օրերը անցնում են, և նարiնջը մեծանում է, նրանք տեսնում են, որ նա շատ գեղեցիկ է, նաև` խելացի։ Եվ հասկանում են, որ աչքերի գույնի մեջ չէ գեղեցկությունը, և իրենց նարինջը շատ գեղեցիկ է ու խելացի, անգամ կապույտ աչքերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով