Կապուտաչյա նարինջը

Լինում է, չի լինում, մի նարնջի ընտանիք է լինում։ Այս ընտանիքում ապրում են աշխարհի ամենա գեղեցիկ սևաչյա նարինջները։ Նրանք մտածում են, որ իրենց գեղեցկությունը կապված է աչքերի գույնի հետ։ Նրանք շատ հպարտ էին իրենց գեղեցկությամբ, մի քիչ էլ գոռոզ ։

Մի շատ սովորական օր այդ նարնջի ընտանիքում ծվում է մի նոր նարինջ։ Ամբողջ ընտանիքը ուրախանում է, տոնում է փոքրիկ նարնջի ծնունդը։ Բայց նրանց մի հետաքիր իրադարձություն էր սպասվում,նորածին նարինջը, երբ բացում է աչքերը, նրանք տեսնում են, որ նարինջը ոչ թե սևաչյա է, այլ` կապուտաչյա։ Բոլորը զարմանում են, ոմանք նաև սկսում են չսիրել փոքրիկ նարնջին։

Օրերը անցնում են, և նարiնջը մեծանում է, նրանք տեսնում են, որ նա շատ գեղեցիկ է, նաև` խելացի։ Եվ հասկանում են, որ աչքերի գույնի մեջ չէ գեղեցկությունը, և իրենց նարինջը շատ գեղեցիկ է ու խելացի, անգամ կապույտ աչքերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով