10 զարմանալի փաստ Երկիր մոլորակի մասին

  1. Երբ մարդիկ ասում են, որ Երկիրը կլոր է՝ իրականում այն սեղմված սֆերոիդի տեսք ունի՝ այսինքն գունդ, որը վերևից և ներքևից մի փոքր սեղմված է:

2.

Երկրի մթնոլորտը բաղկացած է 5 շերտից՝ տրոպոսֆերա, ստրատոսֆերա, մեզոսֆերա, թերմոսֆերա և էքզոսֆերա: Ամենաստորին շերտը՝ տրոպոսֆերան, ամենաբարակն է, սակայն մեծամասամբ հենց այդ շերտի շնորհիվ է, որ մեր մոլորակում կյանք գոյություն ունի:

3.

Երկիր մոլորակի անապատների մեծ մասը ոչ թե ավազից են, այլ քարերից և խճաքարերից: Աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան զբաղեցնում է տարածք, որը հավասար է Աֆրիկայի տարածքի 1/3-ին կամ ԱՄՆ-ի ամբողջ տարածքին:

4.

Եթե հնարավոր լիներ գոլորշիացնել Երկիր մոլորակի բոլոր ծովերի և օվկիանոսների ջրերը, ապա դրա տակ մնացած աղի քանակությամբ հնարավոր կլիներ ամբողջ մոլորակը հավասարաչափ ծածկել 150 մետրանոց աղի շերտով:

5.

Ամեն տարի Երկիր մոլորակի վրա տեղի է ունենում մոտ մեկ միլիոն երկրաշարժ: Բարեբախտաբար դրանց մեծ մասը այնքան թույլ են, որ նույնիսկ չեն գրանցվում գերճշգրիտ չափիչ սարքերով:

6.

Եթե գտնեն Երկրի միջուկից ողջ ոսկին դուրս բերելու հնարը, այն կարող է մինչև ծնկաչափ շերտով ծածկել ողջ մոլորակը։

7.

Երբ կառուցվում էին բուրգերը, մամոնտները դեռ կենդանի էին։

8.

Կալիֆորնիա նահանգում գտնվող «Մահվան հովիտ» կոչվող տեղամասը համարվում է աշխարհի ամենաշոգ վայրը: Սակայն Լիբիայի Ալ-Ազիզիա կոչվող վայում ժամանակին գրանցվել է 57,8 աստիճան ջերմություն:

9.

Ամենացուրտ վայրը համարվում է Անտարկտիդայի Անհասանելիության բևեռ կոչվող վայրը, որտեղ ջերմաստիճանը հասնում է մինչև -57,8 աստիճանի:

10.

Երկիր մոլորակը գտնվում է Արեգակից մոտ 150 միլիոն կմ-ի վրա: Արևի լույսը մեր մոլորակին է հասնում ընդամենը 8 րոպե 19 վայրկյանում:

11.

Օվկիանոսները ծածկում են Երկրի մակերևույթի մոտ 70%-ը, սակայն մարդիկ առայժմ ուսումնասիրել են դրանց միայն 5%-ը: Օվկիանոսի մնացած 95%-ը մարդը դեռ չի տեսել:

12.

Ըստ գիտնականների՝ Երկիր մոլորակը 4.54 միլիարդ տարեկան է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով